Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ընդունել է իր պարտությունը երեկ Լեհաստանում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նա շնորհավորել է իր կմրցակից Անժեյ Դուդային, ով մինչև ընտրարշավի մեկնարկը զգալի զիջում էր Կոմորովսկուն:
Անժեյ Դուդան նախկին նախագահ, Սմոլենսկում ավիավթարի ժամանակ զոհված Յարոսլավ Կաչինսկու զինակիցն է:
Դուդան, նախնական տեղեկություններով, ստացել է ընտրողների ձայների 53 տոկոսը: