Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինան հայտարարել է, որ նացիստական «Աուշվից-Բիրկենաու» ճամբարն ազատագրել են ուկրաինացիները: Այս մասին հաղորդում է polradio.pl-ն:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը փորձել է բացատրել, թե ինչու համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակին չի հրավիրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Դա ուկրաինական ճակատն էր, առաջին ուկրաինական ճակատը և ուկրաինացիներն են ազատագրել Օսվենցիմը, այդ հունվարյան օրն այնտեղ ուկրաինացի զինվորներ էին, նրանք են բացել ճամբարի դարպասները», — նշել է լեհ նախարարը:
Հիշեցնենք, որ Կարմիր բանակը համակենտրոնացման ճամբարն ազատագրել է 1945թ.-ի հունվարի 27-ին: Լեհաստանը ազատագրման 70-ամյակի կապակցությամբ որևէ ռուս պաշտոնյայի չի հրավիրել: