տուն Քաղաքական Միջազգային Լեհաստանը հայտնել է «Գազպրոմի» հետ Բրյուսելի նոր պայմանագրի դադարեցման մասին

Լեհաստանը հայտնել է «Գազպրոմի» հետ Բրյուսելի նոր պայմանագրի դադարեցման մասին

73
0

gazprom_2_reducereOPAL գազախողովակի գործածման մասին Եվրահանձնաժողովի ու
«Գազպրոմի» միջեւ նոր համաձայնագիրը դադարեցված է, հայտնել է լեհական պետական գազի օպերատոր PGNiG–ը։ Դա պայմանավորված է նրանով, որ Լյուքսեմբուրգում Եվրոպական դատարանը սկսել է քննել Մոսկվայի հետ Բրյուսելի նոր պայմանագրի դեմ PGNiG–ի հայցը։ Այսպիսով, նոր համաձայնագիրը կսառեցվի քանի դեռ Լյուքսեմբուրգի դատարանը որոշում չկայացնի այս գործով, հայտնում է DW–ը։

Եվրոպական դատարանը դեռ չի մեկնաբանում իրավիճակը, իսկ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Reuters–ին հայտնել է, որ Բրյուսելը ի գիտություն կընդունի դատարանի որոշումը, բայց վստահ է, որ «Գազպրոմի» հետ իր պայմանավորվածություններն օրինական են։

Հոկտեմբերի վերջին Եվրահանձնաժողովը «Գազպրոմին» թույլատրել էր հավակնել լրացուցիչ 7․7 –ից 10․2 մլրդ խորանարդ մետր գազ Եվրոպա մատակարարելուն, մինչ այդ «Գազպրոմ»-ին էր պատկանում նաեւ Հյուսիսային հոքսը ԵՄ երկրներին միացնող OPAL գազախողովակի հզորության կեսն օգտագործելու իրավունքը։ Ըստ ընդունված որոշման՝ խողովակաշարի հզորության 10-20 տոկոսը պետք է տրամադրվեն գազի մյուս մատակարարներին, բայց եթե այդ հզորությունները չօգտագործվեն, «Գազպրոմը» կկարողանա նաեւ դրանց հավակնել։

Վարշավան կոշտ քննադատել էր Բրյուսելի այդ որոշումը, հայտնելով, որ դա սպառնում է Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպա էներգամատակարարումների անվտանգությանը։