Հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա մրցավեճը: Խաղը կսպասարկի լեհական մրցավարական անձնակազմը՝ Շիմոն Մարցինյակի գլխավորությամբ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նրա օգնականները կլինեն Պավել Սոկոլնիցկին և Տոմաշ Լիստկեվիչը, չորրորդ պաշտոնյան է Ռադոսլավ Սիեյկան, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Պավել Ռաշկովսկին և Տոմաշ Մուսիալը: