տուն Լուրեր Լեգիոներների սահմանափակումը՝ աղետ հայկական ֆուտբոլի համար

Լեգիոներների սահմանափակումը՝ աղետ հայկական ֆուտբոլի համար

116
0

Նախաբանի փոխարեն

Վերջին օրերին հայկական մամուլում շատ է բարձրաձայնվում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում լեգիոներների թվաքանակի սահմանափակում մտցնելու անհրաժեշտության մասին: Այս մասին, խնդրին մի փոքր ավելի լավ տիրապետելով, կամ առանց խորամուխ լինելու, իրենց մտահոգությունն են հայտնում ֆուտբոլային մարզիչները, լրագրողները, երկրպագուները: Գրում է armfootball.com-ը: Առաջին հայացքից թվում է, թե նման որոշման ընդունումից կշահեն հավաքականները, մեր ֆուտբոլիստները խաղալու մշտական հնարավորություն կունենան, կմեծանա հավաքականի թեկնածուների ցուցակը և այլն։ Փորձենք հասկանալ՝ իրո՞ք այդպես է, թե՞ ընդհակառակը՝ այդ փոփոխությունն աղետալի կդառնա հայկական ֆուտբոլի համար:

1.    Միջազգային պրակտիկա

Սկսենք, ինչպես ընդունված է, արտասահմանյան օրինակներից: Չէ՞ որ, գոնե ֆուտբոլում տարբեր հարցերում հաջողելու համար պարտավոր ենք հաշվի առնել նաև միջազգային պրակտիկան: Ամենացայտունը Ռուսաստանի օրինակն է, որտեղ արդեն մի քանի տարի է՝ գործում է լեգիոներների թվաքականակի սահմանափակում: 2008 թվականին, երբ սահմանափակումը չէր գործում, Ռուսաստանի հավաքականը հասավ իր պատմության մեջ ամենամեծ նվաճմանը՝ դուրս գալով Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ մի շարք ֆուտբոլիստներ հաջող ելույթներ էին ունենում եվրոպական հեղինակավոր ակումբներում: Վերջին տարիներին, երբ կա սահմանափակում, ռուս ֆուտբոլիստերից միայն Ալեքսանդր Գոլովինն է Ռուսաստանի առաջնությունից տեղափոխվել եվրոպական բարձրակարգ ակումբ, իսկ 8 տարվա ընթացքում ամբողջ Ռուսաստանում այդպես էլ չգտնվեց կենտրոնական պաշտպան, ով ավելի լավը կլիներ 39-ամյա Սերգեյ Իգնաշևիչից՝ Աշխարհի առաջնությունում ուժեղ հավաքականներին դիմակայելու համար: Այսպիսով, ակնհայտ է, որ սահմանափակումը ոչ միայն օգուտ չի տվել, այլև միմիայն վնասել է ռուսական ֆուտբոլին և, մասնավորապես, հավաքականին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: