տուն Քաղաքական Միջազգային Լեգենդար Pink Floyd-ը ներկայացրել է իր նոր ալբոմի շապիկը (լուսանկար)

Լեգենդար Pink Floyd-ը ներկայացրել է իր նոր ալբոմի շապիկը (լուսանկար)

99
0

3784693

Բրիտանական լեգենդար Pink Floyd խումբը հրապարակել է իր նոր ձայնասկավառակի՝ «The Endless River»-ի շապիկը: Դրանում պատկերված է նավակում գտնվող մի երիտասարդ, ով ամպերով լողում է դեպի արևը: Նկարի հեղինակը եգիպտացի նկարիչ Ահմեդ Էմադ Էլդինն է: Այս մասին հաղորդում է The Independent-ը:

Բացի դրանից, ալբոմի «What We Do» անունով երգի մի հատված է հայտնվել խմբի պաշտոնական կայքում տեղադրված 30 րոպեանոց հոլովակում՝ նվիրված նոր սկավառակին:

Նոր աշխատանքն ընդգրկելու է «The Division Bell» ալբոմի համար 1993թ.-ին գրված սակայն ինչ-ինչ պատճառներով չթողարկված երգեր: Ենթադրվում է, որ այն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 10-ին: Երգերի հեղինակներն են կիթառիստ Դևիդ Գլիմորը, թմբկահար Նոք Մեյսոնը և ստեղնահար Ռիչարդ Ռայթը, ով մահացել է 2008թ.-ին:

PINK-FLOYD-v2