տուն Քաղաքական Միջազգային Լեդի Գագան լողացել է սառցե ջրում (լուսանկարներ)

Լեդի Գագան լողացել է սառցե ջրում (լուսանկարներ)

95
0

lady-gaga-taylor-kinney-polar-plunge-freezing-water-PP

Ամերիկացի սկանդալային երգչուհի Լեդի Գագան երեկ մասնակցել է ակցիայի՝ մտնելով Չիկագոյի Միչիգան լճի սառցե ջրի մեջ։ Այս կերպ նա փորձել է ուշադրություն հրավրել Special Olympics կազմակերպության վրա, որը նախաձեռնում է մտավոր հետամնացների համար մարզական միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում է The Chicago Tribune-ը։

Կազմակերպիչների խոսքերով՝ երգչուհու հայտնվելը նրանց զարմացրել է, քանի որ վերջինս չի զգուշացրել իր գալու մասին։ Լեդի Գագայի երիտասարդ ընկերը՝ Թեյլոր Քինին, նույնպես մասնակցել է միջոցառմանը։

Ընդհանուր առմամբ, բարեգործական այս միջոցառմանը մասնակցել է 4.5 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ՝ հանգանակվել է 1 մլն դոլար։ Ջրի ջերմաստիճանը եղել է զրոյին մոտ։