Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Լևոն Զուրաբյանին հարց ուղղվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության մասին. «Բազմից ասել եմ, որ Քոչարյանի հետ համագործակացության մասին հարցերն արհեստածին են և ներդրված են իշխանության քարոզչամեքենայի կողմից, որպեսզի պատասխանելով՝ սկսվի խայթոցներ, ինչն էլ հնարավորություն կտա իշխանություններին ասել` «Ոչ»-ի ճակատում կռիվ է: Ռոբերտ Քոչարյանը չկա քաղաքական դաշտում, կա իշխանությունը եւ «Ոչ»-ի ճակատը. ուրիշ խաղացող չկա դաշտում»: