տուն Լուրեր Լեւոն Արոնյանի մրցակից է դարձել ադրբեջանցի շախմատիստը

Լեւոն Արոնյանի մրցակից է դարձել ադրբեջանցի շախմատիստը

84
0

sport-aronyan-472x265

Այսօր հայտնի դարձավ շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի մասնակիցների վերջնական ցանկը:

Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մարկ Գլուխովսկին, այս տարի մրցաշարի  կմասնակցեն 10 գրոսմայստեր: Վերջինն իրենց համաձայնությունը տվել են հոլանդացի Անիշ Գիրին եւ ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը:

Մրցաշարի կազմակերպիչները մինչ այդ հրավիրել էին հնդիկ Վիշվանաթան Անանդին, իսրայելցի Բորիս Գելֆանդին, չինացի Լի Չաոյին, ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկին, Պյոտր Սվիդլերին, Եվգենի Տոմաշեւսկունն, Յան Նեպոմնյաշչուն եւ մեր ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին:

Միխայիլ Տալի այս տարվա հուշամրցաշարը տեղի կունենա Մոսկվայի ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում, սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը: