տուն Լուրեր Լեւոն Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոնի հետ

Լեւոն Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոնի հետ

118
0

levon

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի հոլանդական Վեյք ան Զեե քաղաքում անցկացվող շախմատի ամենամյա խոշոր մրցաշարին:

Ինչպես տեղեկացնում է դրա պաշտոնական կայքը, այս տարի գլխավոր մրցանակի համար պայքար կմղեն ինը երկրների 14 գրոսմայստերներ: Ահա նրանք.

Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)՝ 2853 վարկանիշային միավոր

Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 2795

Վեսլի Սո (ԱՄՆ)՝ 2794

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2772

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 2762

Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2756

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 2749

Ռադոսլավ Վոյտաչեկ (Լեհաստան)՝ 2746

Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)՝ 2729

Յի Վեյ (Չինաստան)՝ 2706

Բասկարան Ադհիբան (Հնդկաստան)՝ 2689

Լուկ վան Վելի (Հոլանդիա)՝ 2667

Հիշեցնենք, որ Մագնուս Կառլսենը ներկայիս աշխարհի չեմպիոնն է, իսկ Սերգեյ Կարյակինը նրա մրցակիցն առաջիկա չեմպիոնական մրցամարտում, որը կկայանա նոյեմբեր ամսին, Նյու Յորքում:

Վեյք ան Զեեի հերթական մրցաշարը 21-րդ կարգի է, որի միջին վարկանիշը կազմում է 2752 միավոր: Այն կմեկնարկի 2017 թվականի հունվարի 14-ին, կավարտվի՝ 29-ին:  Հանդիպումները տեղի կունենան ոչ միայն Վեյք ան Զեեում, այլեւ Ռոտերդամում եւ Հաարլեմում:

Նշենք, որ Լեւոն Արոնյանն այս տարի բաց էր թողել մրցաշարը, քանի որ պատրաստվում էր աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցապայքարին: