տուն Լուրեր Լայնամասշտաբ էներգետիկ նախագծերն Ադրբեջանի և Վրաստանի գործընկերության կարևոր գործոններից են. Ալիև

Լայնամասշտաբ էներգետիկ նախագծերն Ադրբեջանի և Վրաստանի գործընկերության կարևոր գործոններից են. Ալիև

87
0

Prezident_311212

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին երկրի Անկախության օրվա կապակցությամբ, հայտնում է Trend գործակալությունը:

«Այսօր Ադրբեջանի և Վրաստանի միջև բազմակողմ կապերը գոհունակություն են առաջացնում, որոնք ունեն խոր պատմական արմատներ և կրում են ռազմավարական գործընկերության բնույթ: Բարձր մակարդակով միջպետական հարաբերությունները, մեր կողմից իրականացվող լայնամասշտաբ էներգետիկ և տրանսպորտային նախագծերը, մշտապես ընդլայնվող հումանիտար կապերը հանդիսանում են մեր գործընկերության կարևորագույն գործոններից մեկը»- ասել է Ալիևը:

Նա վստահություն է հայտնել, որ ադրբեջանա-վրացական հարաբերություններն այսուհետ էլ հաջողությամբ կշարունակեն դինամիկ զարգանալ: