տուն ժամանց Շոու-բիզ Լայանայի դստեր առաջին լուսանկարները

Լայանայի դստեր առաջին լուսանկարները

108
0

Մարտին ծնվեց Լայանայի եւ Ռոլանդի առաջնեկը: Զույգը դստեր առաջին լուսանկարների հրապարակումը վստահել է BRAVO.am-ին: Երգչուհին, ով արդեն երեք ամիս վայելում է իր նոր կարգավիճակը, մեզ հետ զրույցում նշել է, որ մայր լինելն անբացատրելի բերկրանք է:

Աղջիկս Աստծո պարգեւ է: Երեխան ընտանիքի ուրախությունն է: Նրա ծննդով փոխվում են բոլորի փոխհարաբերությունները: Բոլորիս ուշադրության կենտրոնում է` առավոտից երեկո կերակրում ենք, քնեցնում, խաղացնում, մի խոսքով` ապրում ենք իրենով` մեր Էլինայով: Երբ դուստրս դեռ չէր ծնվել, մտածում էի` արդյոք կկարողանամ, արդյոք ամեն բան ճիշտ կանեմ… Բնությունն ինձ ուժ տվեց, որի շնորհիվ հաղթահարում եմ բոլոր դժվարությունները: Վստահ եմ` այդպես է յուրաքանչյուր մայրիկի դեպքում: Ճիշտ է` նրա օրորոցի մոտ անքուն գիշերներ եմ անցկացնում, բայց երեխայի խնամքը աներեւակայելի հաճույք է, որն ինձ հետ կիսում է ամուսինս:

Մանրամասները` Bravo.am կայքում: