Մյունխենում սկսվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հանդիպումը, հաղորդում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լավրովը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադիլ ալ-Ջուբեյրի հետ:
Երեկ Լավրովը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Չինաստանի և Իրանի արտգործնախարարների, ինչպես նաև ԵՄ դիվանագիտության պատասխատու Ֆեդերիկա Մոգերինիի հետ: