տուն Լուրեր Լավրովն ու Քերրին քննարկել են իրավիճակը Սիրիայում և ահաբեկչության դեմ պայքարը

Լավրովն ու Քերրին քննարկել են իրավիճակը Սիրիայում և ահաբեկչության դեմ պայքարը

70
0

lavr-pic905-895x505-52876

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և ահաբեկիչների դեմ պայքարը` հաղորդել է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Միջսիրիական բանակցությունները պետք է գումարվեն հնարավորինս շուտ: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան, որը պետք է լուծի Սիրիայի ճակատագիրը բանակցային սեղանի շուրջ, դեռևս չի կարողացել հավաքել բոլորին»,- ասել է Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև այսօրվա հանդիպմանը, ապա այն նվիրված է սիրիական ճգնաժամի կարգավորման քաղաքական փաթեթի ուղղությամբ աշխատանքը հնարավորինս շուտ սկսելու հնարավորությանը: Ընդունված փաստաթղթերին համապատասխան՝ պահանջվում է արագ գումարել հերթական փուլ, ես նույնիսկ կասեի՝ առաջին փուլ, քանի որ նախկին փորձերը դժվար է բանակցային փուլ անվանելը»,- հավելել է Լավրովը։