տուն Քաղաքական Միջազգային Լավրովն ու Քերրին հեռախոսով քննարկել են Սիրիայի եւ Ուկրաինայի իրավիճակը

Լավրովն ու Քերրին հեռախոսով քննարկել են Սիրիայի եւ Ուկրաինայի իրավիճակը

71
0

John Kerry and  Sergei Lavrov  in MoscowՌուսասանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 8-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի եւ Ուկրաինայի հարցով: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման արդյունքներով նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի հանձնարարականներին համապատասխան՝ արտաքին քաղաքական գերատեսչություների ղեկավարները շարունակում են քննարկումները Սիրիայում իրադրության կարգավորման ուղիների շուրջ, այդ թվում՝ Սիրիայի օդային տարածքում միջադեպերից խուսափելու, ԻՊ-ի եւ ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարում գործողությունները համակարգելու, 2012 թվականի հունիսի 30-ին ընդունված Ժնեւի կոմյունիկեին համապատասխան Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացն առաջ մղելու անհրաժեշտության տեսանկյունից»,- ասված է հաղորդագրությունում:

«Դիտարկվել են նաեւ Ուկրաինայի հարցով փետրվարի 12-ի Մինսկի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ հաշվի աառնելով հոկտեմբերի 2-ին Փարիզում կայացած «նորմանդական քառյակի» գագաթաժողովի արդյունքները, ինչպես նաեւ ռուս-ամերիկյան օրակարգային որոշ հարցեր»,- նշել են նախարարությունում: