Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում սպասվող հանդիպման ժամանակ կքննարկեն Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Այսօր կարևորը Սիրիան են և Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Ուկրաինան և երկկողմ հարաբերությունները»,- ասել է Ռյաբկովը` պատասխանելով լրագրողների հարցին:
Հիշեցնենք, որ Վիեննայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, որը տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: