տուն Լուրեր Լավրովն ու Քերին քննարկել են Սիրիայի հրադադարը

Լավրովն ու Քերին քննարկել են Սիրիայի հրադադարը

97
0

John Kerry and  Sergei Lavrov  in Moscow

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է RIA Novosti-ն:

«Ուշադրության կենտրոնում էին ռուս-ամերիկյան նախաձեռնությունների իրականացումը՝ Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան որոշման հիման վրա: Պաշտոնյաները հաստատել են երկու երկրների միջև գործողությունների համակարգման կարևորությունը ռազմաճակատում, ապա նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքում: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների վրա: