Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և անհրաժեշտ համարել շարունակել ջանքերը կողմերի միջև հանդարտության վերականգնման համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, տեղեկացնում է պետքարտուղարության պաշտոնական կայքը:
Մայիսի 2-ին հեռախոսազրույց է կայացել ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև: Այդ մասին ասվում է նաև ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Կողմերը քննարկել են սիրիական և ղարաբաղյան հակամարտությունները: