Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի մասին պայմանավորվածությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը
«Մենք մտահոգ ենք Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման համար։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում պահպանել զինված բախումներն անհապաղ դադարեցնելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունները, թույլ չտալ դրանց խախտումը, և բնականաբար շահագրգռված ենք, որ դրական փոփոխություններ կատարվեն այդ բավական ոչ պարզ հակամարտության կարգավորման մասին պայմանավորվածությանը հասնելու ուղղությամբ»,- ասել է նա։