Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Ժիրինովսկուն բացառիկ տաղանդավոր մարդ է համարում: Ռուս հայտնի պատգամավոր Ժիրինովսկուն նվիրված հոբելյանական ֆիլմի համար տված հարցազույցում Լավրովը նշել է, որ Ժիրինովսկին ունի իր անկրկնելի ոճը:
«Կարելի է նրա հետ չհամաձայնել, սակայն նա ունի իր մշտական ընտրողներին և աջակցությունը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա անընդունելի է համարում համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանին երկրորդական դեր հատկացնելը»,- ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ Ժիրինովսկու բազմաթիվ կանխատեսումներ իրականություն են դարձել, ինչը պատմությունը շատ լավ իմանալու արդյունք է: