տուն Լուրեր Լավրովը Յուրի Նավոյանին պարգեւատրել է ՌԴ ԱԳՆ մեդալով

Լավրովը Յուրի Նավոյանին պարգեւատրել է ՌԴ ԱԳՆ մեդալով

96
0

12

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանին պարգեւատրել է ՌԴ արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» մեդալով:

«Արցախպրեսի»  փոխանցմամբ, նախարար Լավրովի անունից մարտի 24–ին ՌԴ ԱԳՆ-ում պարգեւը հանձնել է նախարարի տեղակալ, գլխավոր քարտուղար Գրիգորի Կարասինը: Պարգեւատրման արարողությունից հետո Գրիգորի Կարասինը եւ Յուրի Նավոյանը մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների եւ համագործակցության հետագա ծրագրերի շուրջ:

Յուրի Նավոյանը ՀՀ առաջին քաղաքացին է, որ արժանանում է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» մեդալին: Հատկանշական է, որ վերջերս Յուրի Նավոյանը արժանացել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պատվո մեդալին», որը նրան  2016 թ. հոկտեմբերին հանձնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այս պարգեւատրումները հանդիսանում են իբրեւ հայ-ռուսական հարաբերություններում պետական ու հասարակական դիվանագիտության համագործակցության նշան: