տուն Քաղաքական Միջազգային Լավրովը ներողություն չի խնդրի

Լավրովը ներողություն չի խնդրի

82
0

Встреча министров иностранных дел России и ОАЭՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է ներողություն խնդրել մալազիական Boeing ինքնաթիռի խոցման համար` կապված միջազգային հանձնաժողովի հրապարակված զեկույցի հետ: Այդ մասին հայտնում է BBC-ին:

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է սպասել հետաքննության վերջնական արդյունքներին, քանի այն դեռ ավարտված չէ: Նա ավելացրել է, որ հետաքննությունում նշվում է 100 մարդ, որոնք դեռևս այդ գործով չեն անցնում որպես կասկածյալ:

Լավրովը ընդգծել է, որ Ռուսաստանը հրապարակել և հանձնաժողովին է ներկայացրել հսկայական քանակի տվյալներ ինքնաթիռի խոցման վերաբերյալ, սակայն չի ստացել ոչ մի արձագանք: Միաժամանակ՝ ինչպես նշել է նախարարը, հանձնաժողովի կողմից ընդունված տվյալները` ստացված Ուկրաինայից և ԱՄՆ-ից, չեն հրապարակվել: