ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի հարցով լրացուցիչ ծրագրեր չկան և չեն լինելու, հաղորդում է RIA Novosti-ն:
Օրերս հրապարակվել էր ԱՄՆ-ի ու ՌԴ-ի համատեղ հայտարարությունը Սիրիայի հարցով, համաձայն որի Սիրիայի կառավարական զորքի ու զինյալ ընդդիմության միջև հրադադարը պետք է հաստատվի փետրվարի 27-ին, սակայն այն չի տարածվելու «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և մյուս ահաբեկչական խմբավորումների վրա:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ ԱՄՆ-ն լրացուցիչ ծրագիր է քննարկում, համաձայն որի Սիրիան կարող է բաժանվել, եթե հրադադարը չպահպանվի: