ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի իր իրանցի և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ, հաղորդում է Rossia 24-ը:
Լուրը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նշվում է, որ Էլմար Մամեդյարովի և Ջավադ Զարիֆի հետ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 7-ին Բաքվում:
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել տրանսպորտային նախագծեր և համագործակցությունը Կասպյան տարածաշրջանում: