ԵՏՄ շրջանակում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի հետ կազմակերպության զուգակցման մասին փաստաթուղթ է նախապատրաստվում, Ռիա Նովոստիի տեղեկացմամբ` հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա նշել է, որ Չինաստանն ու ԵՏՄ-ն ունեն խորհրդատվական մեխանիզմ, որի շրջանակում քննարկվում են նման հարցերը։ Լավրովը հավելել է, որ Ռուսաստանի և Չինաստանի փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններ են անցկացվում հեռանկարային նախագծերի մշակման և զուգակցման ուղղությամբ: