տուն Քաղաքական Միջազգային Լավրովը եւ Քերին քննարկել են Սիրիայի խնդրի շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի գործակցության...

Լավրովը եւ Քերին քննարկել են Սիրիայի խնդրի շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի գործակցության հնարավորությունները

71
0

kery lavrovՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցության հնարավորությունները:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Քննարկվել են Սիրիայի իրադրությունը, ներառյալ այնտեղ գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում ռուս-ամերիկյան գործակցության հնարավորությունները,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում:-Լավրովը վերստին ընդգծել Է «Ալ Քաիդա»-ի հետ կապված եւ «չափավոր» ընդդիմության ջոկատների քողի ներքո հարձակողական գործողություններ իրականացնող «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումից սիրիական հակակառավարական այն ուժերի շուտափույթ սահմանազատման անհրաժեշտությունը, որոնք կողմնորոշված են դեպի ԱՄՆ: Մատնանշվել Է նաեւ Թուրքիայի հետ բաց սահմանով ահաբեկիչների մատակարարման անթուլատրելիությունը»:

Բացի այդ, ՌԴ-ի ԱԳ նախարարը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարը քննարկել են Ուկրաինայի հակամարտության թեմատիկան: «Արծարծվել են միջազգային այլ հիմնախնդիրներ, ներառյալ Ուկրաինայի հակամարտության թեմատիկան, եւ երկկողմ հարաբերությունների մի քանի հարցեր»,-նշել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: