Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի սրման առնչությամբ բանակցություններ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ և կոչ է արել դադարեցնել կրակը, հաղորդում է RIA Novosti-ն:
«Շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ ՌԴ նախագահի արձագանքից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շփումներում ռուսական կողմի ձեռնարկած քայլերից հետո Սերգեյ Լավրովը բանակցել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հետ և կոչ է արել ազդել իրավիճակի վրա՝ բռնության դադարեցման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: