տուն Լուրեր Բլոգ Լավ խորհուրդ՝ հեռախոսով անկապ «ամսագրեր» առաջարկողներից խուսափելու համար

Լավ խորհուրդ՝ հեռախոսով անկապ «ամսագրեր» առաջարկողներից խուսափելու համար

109
0

12583818_10206859656502331_1079521528_n

Հեռախոսով անկապ «ամսագրեր» առաջարկողներին, ինչպես գիտեք, անիմաստ է խնդրել, որ ձեր համարը հանեն իրենց ցուցակից, է´լ չզանգեն։ Նույնիսկ հայհոյելն է անիմաստ, մե´կ է, զանգում են։

Հարց է առաջանում, ի՞նչ անել։ Ինչպե՞ս ստիպել, որ գլուխներս չտանեն։ Կարծում եմ՝ ձևը գտել եմ։

Զանգում են, հեռախոսափողը վերցնում եք ու հենց հասկացաք, որ հերթական գլուխհարդուկողն է, հնարավորինս բարի ձայնով ասում եք. «Կներեք, մի վրկ սպասեք, հիմա»։ Հեռախոսափողը դնում եք մի կողմ և առանց նյարդայնանալու, կատարված պարտքի զգացմունքը վայելելով՝ գնում եք ձեր գործերով։ Թող սպասի այնքան, մինչև հասկանա, որ իրեն «իգնոր են գցել»։

Գովազդային այս գործակալների համար ժամանակն իսկապես փող է. և´ հեռախոսավարձի առումով, և´ հնարավորինս կարճ ժամանակում հնարավորինս շատ մարդկանց հետ խոսելու անհրաժեշտության տեսակետից։ Ինչքան սպասի, այնքան, շատ է փող կորցնում։ 1–2–10 անգամ այսպիսի «կլիենտի» բախվի, պիտի որ արդեն ինքը ձեր հեռախոսի համարն իր ցուցակից ջնջի։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը: