ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր ղեվարած գերատեսչությունում ևս օպտիմալացման ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ բոլոր ուղղություններով: Հարցին, թե այդ աշխատանքները ո՞ր փուլում են գտնվում, Երիցյանը պատասխանեց. «Լավ փուլում»:
«Ամբողջությամբ, բոլոր ուղղություններով աշխատում ենք»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ տեսակի կրճատումներ են լինելու՝ գույքի՞ տեսքով, թե՞ հաստիքների, նախարարը պատասխանեց, որ աշխատանքային փուլում են այժմ գտնվում և աշխանքները կոնկրետ ուղղություններով չեն և միայն մեկի վրա սևեռված չեն: