Այսօր մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացի շուրջ կազմակերպված քննարկմանը ներկա էր նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս կարևորեց «Dasaran.am» կրթական ծրագրի և ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի համատեղ աշխատանքըˋ միտված համացանցում կրթությունը հասանելի դարձնելուն:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց. «Երեխաների ու ծնողների իրազեկվածությունը բարձրանում է: Նրանք ավելի պրագմատիկ են դառնում: Նրանք սկսում են մտածելˋ ավելի լավ է դառնալ հերթական գործազուրկ տնտեսագե՞տ, թե՞ խոհարար, որը կարող է իր ընտանիքը պահել»:
Մանրամասներըˋ տեսանյութում: