տուն Քաղաքական Միջազգային Լատվիայի սեյմը առաջին փուլով չկարողացավ ընտրել երկրի նախագահ

Լատվիայի սեյմը առաջին փուլով չկարողացավ ընտրել երկրի նախագահ

93
0

1032046856

Լատվիայի սեյմը այսօր՝ հունիսի 3-ին արտահերթ նիտի ժամանակ առաջին փուլով չկարողացավ ընտրել երկրի նախագահ։ Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն։

Նախագահի թեկնածության համար պայքարում էր չորս հոգի՝ 2-ը իշխանական կոալիցիայից՝ ՊՆ նախարարը եւ մեկ իրավաբան, եւ 2-ը ընդդիմադիր կուսակցություններից։

Լատվիայի գործող նախագահ Անդրիս Բերզինիշը ավելի վաղ հայտարարել էր, որ չի հավակնում երկրորդ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը անձնական պատճառներով։

Քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա մոտակա ժամերին։