Լատվիայի նախագահի պաշտոնի համար պայքարում է միայն մեկ թեկնածու՝ պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսը։ Մնացած 3 թեկնածուները դուրս են մնացել Սեյմում նախորդ 4 փուլերի քվեարկության ընթացքում։
Վեյոնիսի վերջին մրցակիցը դատավոր Էգիլս Լեւիտսն էր։
Երկիրը առաջիկա 4 տարիներին ղեկավարելու համար Վայոնիսը պետք է ստանա 100 պատգամավորներից 51-ի ձայները։ Եթե դա տեղի չունենա, ընտրությունները անվավեր կճանաչվեն, եւ կուսակցությունները առաջիկա 10 օրվա ընթացքում նոր թեկնածուներ պետք է առաջադրեն, գրում է ՏԱՍՍ-ը։