Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը պաշտոնապես հայտարարել է, որ ինքը միասեռական է։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Գիտեմ, որ հիմա հիսթերիա կսկսվի, սակայն ես հպարտ եմ, որ նույնասեռական եմ», — գրել է նա։ «Մեր երկրում անհրաժեշտ է մտցնել բոլոր տեսակի հարաբերությունների իրավական կարգավորում։ Ես պայքարելու եմ դրա համար», — ասել է նա։