տուն Լուրեր Լատվիան սովետական օկուպացիայի հասցրած վնասը գնահատել է 185 մլրդ եվրո

Լատվիան սովետական օկուպացիայի հասցրած վնասը գնահատել է 185 մլրդ եվրո

99
0

1
Լատվիան սովետական օկուպացիայի հասցրած վնասը գնահատել է 185 միլիարդ եվրո: Այսպիսի տվյալներ է հրապարակել  հատուկ հաշվարկ կատարելու  նպատակով ստեղծված հանձնաժողովի ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, թվերը հրապարակվել են Լատվիայի օկուպացմանը վերաբերող գրքերի շնորհանդեսի ժամանակ:
Սովետական Միության կողմից Լատվիային հասցված վնասների հաշվառման հանձնաժողովը ստեղծվել է 2005 թվականին, սակայն ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով 2008-2014 թվականներին այդ հանձնաժողովը չի գործել: Հանձնաժողովը բացի ֆինանսական վնասներից, նաև ժողովրդագրական կորուստներն է հաշվարկում: