տուն Քաղաքական Միջազգային Լատվիան պատրաստ է օգնել Հունաստանին միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու հարցում

Լատվիան պատրաստ է օգնել Հունաստանին միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու հարցում

120
0

latviaԼատվիան պատրաստ է հումանիտար օգնություն տրամադրել Հունաստանին՝ միգացիոն ճգնաժամը հաղթահարելու հարցում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին բրյուսելում ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Լատվիայի վարչապետ Մարիս Կուչինսկիսը:

«Ինչ վերաբերում է հումանիտար օգնությանը, մենք պատրաստ ենք դիտարկել Հունաստանին օգնելու հնարավորությունները»,- հայտարարել է նա:

Լատվիայի պետկոնցելարիայի ներկայացուցիչ Սաբինե Սպուրկեն էլ նշել է, որ բալթյան հանրապետությունը գնահատում է Հունաստանի կառավարության ջանքերը, որոնք միտված են ճգնաժամի հաղթահարմանը և պատրաստ է ամեն ինչ անել փախստականների տեղափոխման հարցում իր պարտականությունների կատարումն արագացնելու համար: Նա հիշեցրել է, որ Լատվիան արդեն սկսել է Հունաստանից փախստականների տեղափոխումը: