Լատինական Ամերիկայի 8 երկրներ համաձայնության են եկել մինչև 2020 թվականը մոտ 20 մլն հեկտար տարածքի վրա տնկել նոր անտառներ և վերականգնել նախկինում կտրվածները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Պերուն՝ մայրաքաղաք Լիմայում ընդունելով ՄԱԿ-ի մոտ 200 երկրների ներկայացուցիչների։ Անտառները վերականգնելու պարտավորություն են ստանձնել Արգենտինան, Չիլին, Կոլումբիան, Կոստա-Ռիկան, Էկվադորը, Գվատեմալան, Մեքսիկան և Պերուն։
Ներդնողները պարտավորվել են շուրջ 300 մլն դոլար հատկացնել այս նպատակի համար։