տուն Լուրեր Լարվածության դրական զարգացումներ չի լինելու. Սերգեյ Մինասյան

Լարվածության դրական զարգացումներ չի լինելու. Սերգեյ Մինասյան

108
0

timthumb

Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Թուրքիան ի վիճակի չէ կոմպրոմիսի գնալ, իսկ Հայաստանն էլ շարունակելու է ճնշումները Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված:

Խոսելով տեղի ունեցած և առաջիկայում սպասվելիք իրադարձությունների մասին՝ Սերգեյ Մինասյանը ընդգծեց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նոր զարգացումներ չի սպասվում:

«Թուրքիայի կողմից ինչպես այս տարի, այնպես էլ առաջիկա տարիներին ևս զարգացում չի սպասվում: Ինչպես նաև չկա որևէ հեռանկարային զարգացում Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում: Լարվածության դրական  զարգացումներ  տեսանելի ապագայում չի լինելու, ինչի արդյունքում էլ կորուստներն ավելանալու են»,- նշեց քաղաքագետը: