տուն Լուրեր Լարված իրավիճակ «Վերնիսաժում»

Լարված իրավիճակ «Վերնիսաժում»

142
0

a27f92cd77371d9d46c0fb62abd74336

Այսօր վաղ առավոտից Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառի հարևանությամբ առևտրով զբաղվող մոտ 100 աշխատողի ոստիկանությունն արգելել էր սկսել առևտուրը: Երևանի քաղաքապետարանի և «Վերնիսաժի» տնօրինության որոշմամբ ձեռագործ և ապակե իրերի առևտրով զբաղվողների սեղանիկները հավաքվել էին, իսկ առևտրականների առաջ արգելք էր դրվել:

Առևտրականները Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ արդեն 20 տարի է՝ իրենք այդտեղ շաբաթ-կիրակի օրերին աշխատում են, դրանով վաստակում իրենց օրվա հացը: Նրանց խոսքով՝ իրենց նախօրոք չի զգուշացվել, և հիմա էլ այլ առաջարկություններ չեն արվում՝ կապված այլ վայր տեղափոխվելու հետ: Քաղաքացիները պնդեցին, որ իրենք հանուն իրենց աշխատանքի պայքարելու են մինչև վերջ, քանի որ իրենց համար այլ գործ դժվար գտնվի:

Հավաքվածների խոսքով` Երեւանի քաղաքապետարանը կամայական որոշումներ է կայացնում եւ այսկերպ խոչընդոտում իրենց առեւտուր կազմակերպել: