տուն Լուրեր Լարված իրավիճակ Աղավնաձորում. ոստիկանները քաշքշել են բնակիչներին

Լարված իրավիճակ Աղավնաձորում. ոստիկանները քաշքշել են բնակիչներին

143
0

axavnadzor

Լարված իրավիճակ է Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքում: Այսօր վաղ առավոտյան համայնքի խաղողագործները փակել են դեպի Երեւան տանող ճանապարհը` պահանջելով վճարել անցյալ տարի մթերված խաղողի գումարները:

Այս մասին Araratnews.am-ին փոխանցեց խաղողագործ Հայկազ Ասատրյանը: Այս պահին տարեց թե երիտասարդ, կին թե տղամարդ` մեկ մարդու նման գտնվում են ճանապարհի երթեւեկելի հատվածում: «Միջհանրապետական ճանապարհն էինք փակել, նորից բացեցինք, ժողովրդից շատ ոստիկան կա: Հիմա սպասում ենք, որ կառավարությունից մի բան ասեն, ամբողջ գյուղը ստեղ է, նաեւ կանայք են ստեղ: Մի ահավոր վիճակ է»,- ասաց նա, հավելելով, թե ոստիկաններն են ստիպել ճանապարհը բացել: «Հրմշտոց, քաշքշոց եղավ, ամոթ էլ էր, կանանց հո չենք գցելու ոստիկանների բերանը»,- նշեց Աղավնաձոր համայնքի բնակիչը:

Ճանապարհը փակած գյուղաբնակների հետ հանդիպելու նպատակով Աղավնաձոր համայնք են ժամանել Վայոց ձորի մարզպետն ու փոխմարզպետը: Նրանք, սակայն, որեւէ հստակ բան չեն ասել, թե երբ կվճարվի պարտքը:

Հիշեցնենք, որ գյուղացիներին  հսկայական գումարներ է պարտք «Վեդի Ալկո» ընկերությունը:

Այլ մանրամասներ՝ քիչ հետո: