տուն Լուրեր Լապշինի թեման՝ ինտերպոլի տվյալների բազայում

Լապշինի թեման՝ ինտերպոլի տվյալների բազայում

96
0

lapshin

ՀՀ ոստիկանության հարցումը Ինտերպոլի միջազգային քարտուղարությանը եւ ստացված պատասխանը

«Մենք ստուգել ենք եւ  հաստատում ենք, որ տվյալ թեման գտնվում է IPSG- ի տվյալների բազայում: Բացի այդ, մենք նաեւ փոխանցել ենք Ձեր խնդրանքը մեր իրավաբանական վարչությանը եւ կտեղեկացնենք Ձեզ թեմայի շուրջ ավելի շատ տեղեկություն իմանալուն պես»,- Ինտերպոլի միջազգային քարտուղարությունը նման պատասխան է տվել ՀՀ ոստիկանության հարցմանը բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հետ կապված:

ՀՀ ոստիկանությունը մասնավորապես գրել էր իր հարցման մեջ.

Տեղեկացնում ենք, որ Բելառուսի պատկան մարմինների կողմից Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը

ադրբեջանական իշխանություններին վերջերս արժանացել է հասարակական մեծ հնչեղության:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Բելառուսում այն բանից հետո, երբ նրա նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնությամբ հայտարարվել է  միջազգային մակարդակով հետախուզում Ինտերպոլի միջոցով , ինչը մեծ անակնկալ էր մեզ համար, քանի որ  վերոնշյալ անձը հետապնդվում է քաղաքական նպատակներով:

Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ստուգումները e-ASF համակարգի միջոցով չտվեց որեւէ դրական արդյունք:

Այս առնչությամբ, խնդրում ենք Ձեզ հրատապ կարգով մեզ տեղեկացնել՝ արդյո՞ք Ադրբեջանը հայտարարել էր կամ է Լապշինի նկատմամբ միջազգային մակարդակով հետախուզում Ինտերպոլի միջոցով եւ արդյոք որեւէ համագործակցություն եղել է Ինտերպոլի հետ, թե ոչ: Եթե այո, ապա խնդրում ենք տեղեկացնել մեզ, արդյոք ադրբեջանական իշխանությունների խնդրանքը Լապշինի նկատմամբ միջազգային մակարդակով հետախուզում հայտարարելու քննվել է Ինտերպոլի Սահմանադրության 3-րդ հոդվածի շրջանակներում եւ կցանկանայինք իմանալ նաեւ արդյունքները:

Հաշվի առնելով Ինտերպոլի անվան այս անհիմն շրջանառությունը, որը բացասաբար է  անդրադառնում կազմակերպության դերին ու հեղինակությանը, խնդրում ենք Ձեզ արագ արձագանքել մեր հարցմանը։