տուն Լուրեր Լապշինի գործը փոխանցվել է դատարան

Լապշինի գործը փոխանցվել է դատարան

70
0

754866646064788

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ քրեական գործի նյութերը դատարան են փոխանցվել։ Այս մասին հաղորդում է Trend-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրին։

Նյութերը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կքննի դատավոր Ալովսաթ Աբասովը։ Առաջիկայում հայտնի կդառնա, թե երբ տեղի կունենա նախապատրաստական դատական գործընթացը։

Ռուսաստանի, Իսրայելի և մի շարք երկրների քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում» Արցախի Հանրապետություն այցելության համար։