Ֆրանսիակական «Լակոստ» ապրանքանիշն ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանում: Աշխարհահռչակ ընտանեկան բրենդային հագուստի տեսականին այսուհետ ներկայացված կլինի նաեւ «Դալմա գարդեն մոլում»: Տոնական մթնոլորտ, սիրված ու սպասված հյուրեր, որոնց շարքում էր նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Մինչ խանութ-սրահի բացումը` յուրահատուկ շոու ծրագիր` ապրանքանիշի պաշտոնական խորհրդարանիշի մասնակցությամբ:
Հետո ողջույնի խոսքով հանդես եկան ԱՊՀ տարածաշրջանում «Լակոստ» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ Մուրադ Ակալին ու Արմինե Հովակիմյանը, ով ապրանքանիշի հայաստանյան ներկայացուցիչն է: Նրանք ընդգծեցին, որ շուրջ 16 տարի է` ներկայացնում են «Լակոստ» բրենդը Հայաստանում, եւ, գնահատելով հայ հաճախորդների ճաշակն ու պահանջարկը, որոշում է կայացվել նոր խանութ-սրահ բացել նաեւ «Դալմա գարդեն մոլում»: Շուտով նմանատիպ խանութ-սրահ կգործի նաեւ նորաբաց «Ռիո մոլում»:
Խանութ-սրահի պաշտոնական բացումն իրականացրեցին «Լակոստ» բրենդի հայաստանյան ներկայացուցիչ Արմինե Հովակիմյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժ. Լաքոտը: Ապա ներկաները շրջեցին նորաբաց խանութ-սրահով, ծանոթացան առաջարկվող ապրանքատեսականուն: Բրենդային խանութում յուրաքանչյուր հաճախորդ, անկախ սեռից ու տարիքից, կգտնի իրեն հարմար հագուստն ու կոշկեղենը:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժ. Լաքոտը լրագրողների հետ զրույցում բարձր գնահատեց ֆրանսիական ապրանքանիշի ներկայացվածությունը Հայաստանում: Նոր խանութ-սրահի գործունեությունը դիտարկվում է նաեւ տնտեսական տեսանկյունից:
Նշենք, որ խանութ-սրահի բացման կապակցությամբ առաջին այցելուներին ու տոնական միջոցառման մասնակիցներին սպասում էին նաեւ հաճելի անակնկալներ: Տեղում իրականացվեց խաղարկություն, որի ընթացքում հաղթողները հնարավորություն ստացան օգտվելու խանութ-սրահի կողմից առաջարկվող զեղչային համակարգից: Իսկ խոշոր շահումը 100 հազար դրամի անվճար գնումներ կատարելու հնարավորությունն է: