ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ճարտարապետության և շինարարությանՀայաստանի ազգային համալսարաններ: Նախարարը շրջել է բուհերի լաբորատորիաներում և արվեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործըթնացին,կրթական տարբեր հարցերի շուրջ զրուցել դասախոսների և ուսանողների հետ: Նախարարի շրջայացն սկսվել է Պոլիտեխնիկի 17-րդ մասնաշենքում գործողՌոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնից, որտեղ ցուցադրվել է անօդաչու թռչող սարքի փորձնական նկարահանում: Մասնագետները նախարարիններկայացրել են Պոլիտեխնիկում ներդրվող անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմանն ուղղվածհետազոտական նոր ծրագրերը: Այնուհետև ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ Արայիկ Հարությունյանը շրջել է ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայվածէներգետիկայի լաբորատորիաներում, որոնք հիմնադրվել են ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգայինպոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ, որպես Գերազանցության կենտրոններ: Նախարարը ծանոթացել է նաև 17-րդ մասնաշենքում գտնվող Տեխնոլոգիականինովացիոն հարթակին: Պոլիտեխնիկում նախարար Արայիկ Հարությունյանի վերջին կանգառը Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիայում էր, որըբացվել է 2013թ-ին` Համաշխարհային բանկի վարկային ծրագրով: Ավելի քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտականլաբորատորիաներից կազմված այս փորձարարական կենտրոնը տեղակայված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Երևանիկրթահամալիրի տարածքում և զբաղեցնում է 10-րդ մասնաշենքի առաջին չորս հարկերը՝ 1600մ2 տարածքով: Նախարար Արայիկ Հարությունյանին այստեղներկայացվել են ինժեներական ուղղվածության գիտաուսումնական, ինչպես նաև մրցութային մի քանի նախագծեր: Զեկուցվել է, որ լաբորատորիան բաց է ոչ միայնՊոլիտեխնիկի, այլ նաև այլ բուհերի ուսանողների և հետազոտողների համար:
Այնուհետև ԿԳ նախարարը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի և բուհի ղեկավար կազմի այլներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է ՃՇՀ ավելի քան մեկ տասնյակ լաբորատորիաներում:
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ՃՇՀ Դիզայն ստուդիայի, Քիմիայի և կապակցվող նյութերի, Գեոդեզիայի, Գազաջերմամատակարարման և օդափոխման,Նյութերի դիմադրության, Շինկոնստրուկցիաների լաբորատորիաների, Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնական կենտրոնի ուսումնական ևհետազոտական գործունեությանը: Ներկաները եղան նաև «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներոում բացված, Շինարարական նյութերի ևպատրաստվածքների ուսումնագիտահետազոտական և Գրունտների մեխանիկայի լաբորատորիաներում, որտեղ ուսանողների համար ինժեներաերկրաբանականուսումնասիրություններին ծանոթացնելու լավագույն հնարավորություններ են ստեղծված:
Ամփոփելով շրջայցի արդյունքը` ԿԳ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ առկա ինժեներական ներուժը բավարար է նոր մրցունակ ծրագրերի իրագործմանհամար: «Հնարավորությունները, որ ունեն Պոլիտեխնիկական ու Ճարտարապետության և շինարարության համալսարանները, թույլ են տալիս լուրջ խնդիրներ լուծել:Շատ կարևոր եմ համարում միջբուհական համագործակցությունը. մտահոգիչ է, որ այս լաբորատորիաներից մյուս բուհերի ուսանողներն ու դասախոսներն ավելի քիչեն օգտվում: Ես ուզում եմ կոչ անել բոլոր համալսարանների ուսանողներին իրենց գործնական աշխատանքներում ակտիվորեն ներգրավել այս լաբորատորիաները,որովհետև սրանք բաց կառույցներ են և ստեղծված հնարավորությունները պետք է հասանելի լինեն բոլորին»,-հայտարարել է ԿԳ նախարարը և հավելել, որՀայաստանում այսօր առաջնային է տեխնոլոգիական համալսարանների խրախուսումը: