տուն Լուրեր «La Stampa». Հայաստանում Հռոմի պապը Թուրքիայի հետ սահման չի գնա

«La Stampa». Հայաստանում Հռոմի պապը Թուրքիայի հետ սահման չի գնա

76
0

Papa_Francisco_t670x470Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցանկացել է հունիսի 24-26-ը Հայաստան նախանշված այցի ընթացքում այցելել Թուրքիայի հետ սահման՝ խորհրդանշական քայլ կատարելով դրա բացման օգտին: Սակայն ծրագիրը չեղարկել են: Իտալական«La Stampa»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հռոմի Պապական Հայկական քոլեջի ռեկտորի տեղակալ Գրիգոր Բադիչան:

«Ծրագիրն այսպիսին էր. գնալ այնտեղ, բացել սահմանը: Բայց չեղարկվեց»,- հայտարարել է Բադիչան՝ հավելելով, որ, ամեն դեպքում, Ֆրանցիսկոս պապից «ամեն ինչ կարելի է սպասել»: Բացի այդ, թուրքական սահմանն այնքան էլ հեռու չէ՝ ընդամենը 10 րոպեի հեռավորությամբ այն վայրերից, որ լինելու է Ֆրանցիսկոս պապը:

Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների բացման հարցն առանձնապես մոտ է նրան: «Ինձ խորապես հուզում է այդ հարցը: Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, հրաշալի կլինի»,- 2014 թվականի նոյեմբերի 30-ին Ստամբուլից վերադառնալիս լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել էր Հռոմի պապը: