տուն Քաղաքական Միջազգային Լա Մանշի տակով ուղևորափոխադրումը վերականգնվել է

Լա Մանշի տակով ուղևորափոխադրումը վերականգնվել է

91
0

rsz_eurostar_train_in_st_pancras_international

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև Լա Մանշ թունելով երթևեկող գնացների աշխատանքը վերականգնվել է: Այս մասին հաղորդում է Sky News-ը:

Հիշեցնենք, որ Փարիզի և Լոնդոնի միջև ուղևորափոխադրումը դադարեցվել էր հունվարի 17-ին թունելում առկա ծխի պատճառով: Կրակի բռնկման օջախի վերացման և որոշ պրոֆիլակտիկ աշխատանքներից հետո երթևեկությունը վերսկսվել է:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ստորջրյա թունելում գնացների նորմալ ընթացքը խափանվել է արդեն 3 անգամ:

Եվրաթունելը, որ անցնում է նեղուցի տակով Մեծ Բրիտանիան կապում է մայրամաքային Եվրոպայի հետ: Eurostar արագընթաց գնացքների գծերը արագ ուղևորափոխադրում են ապահովում Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի միջև: