տուն Քաղաքական Միջազգային ԿԺԴՀ-ն հարվածներով է սպառնացել Հարավային Կորեային եւ ԱՄՆ-ին՝ համատեղ վարժանքների դեպքում

ԿԺԴՀ-ն հարվածներով է սպառնացել Հարավային Կորեային եւ ԱՄՆ-ին՝ համատեղ վարժանքների դեպքում

123
0

North-South-Korea-Shutterstock-Giordano-AitaԿԺԴՀ-ն նախազգուշացրել Է, որ հարվածներ կհասցնի Կորեայի Հանրապետությանը եւ ԱՄՆ-ին, եթե նրանք համատեղ զորավարժություններ անցկացնեն այս տարվա մարտ-ապրիլին:

Այդ մասին հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը:

«Եթե ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինվորական ստորաբաժանումները որեւիցե համատեղ գործողություն ձեռնարկեն, որը կվկայի վարժանքների անցկացման մասին, մենք, որպես կանխիչ միջոց, հարվածներ կհասցնենք նրանց»,-նշվում Է գործակալության հաղորդագրության մեջ: ԿԺԴՀ-ի բանակը որպես գլխավոր թիրախներ Է ընտրել Հարավային Կորեայի նախագահի նստավայրը, ինչպես նաեւ ԱՄՆ-ը:

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը մարտին եւ ապրիլին պլանավորում են անցկացնել Key Resolve եւ Foal Eagle լայնածավալ համատեղ զորավարժությունները:

ԿԺԴՀ-ն պնդում Է, որ դրանք ուղղված են իր տարածք ռազմական ներխուժում նախապատրաստելուն եւ պահանջում Է չեղարկել վարժանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: