ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ական Առաքել Մովսիսյանին ԱՄՆ-ից դեպորտ են արել: Այս մասին այսօր գրել էր «Ժամանակ» օրաթերթը: Թերթը գրել էր, որ Մովսիսյանը ցանկանում է կրկին ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր ստանալ:
Այս կապակցությամբ AraratNews.am-ը կապ հաստատեց ԱԺ նախկին պատգամավորի հետ՝ ճշտելու տեղեկությունները, թե ո՛րն է եղել ԱՄՆ-ից արտաքսման պատճառը:
Քանի որ Առաքել Մովսիսյանն իր ոճի մեջ էր, ներկայացնում ենք մեր և նրա կարճ զրույցը՝ առանց խմբագրելու:
— Պարո՛ն Մովսիսյան, բարև ձեզ, ձեզ հետ լրագրող է խոսում Araratnews.am լրատվական կայքից:
— Բարև, ի՞նչ լրագրող ա:
—AraratNews.am կայքից:
— Ասա՛:
— Մամուլում այսօր հրապարակում է եղել, որ դուք գնացել եք ԱՄՆ, և ձեզ «դեպորտ» են արել: Ճի՞շտ են տեղեկությունները:
— Արա՛, կյանքս մի՛ կերեք, է, հավես չունեմ ձեր հետ, արա՛, դավայ, յա՛ն տվեք:
Վերջին խոսքից հետո Մովսիսյանն անջատեց հեռախոսը: