տուն Լուրեր Կյանքի այս նոր փուլը՝ նորը ստեղծելու, նոր ուժով ու նոր մոտեցմամբ ստեղծագործելու...

Կյանքի այս նոր փուլը՝ նորը ստեղծելու, նոր ուժով ու նոր մոտեցմամբ ստեղծագործելու սկիզբ. Դալիթա

146
0

11787319_10203156722038675_1480282639_n

Սիրելի ընկերներ, լրացավ իմ 16-րդ տարեդարձը, որն ինձ համար խորհրդանշական է. փակում եմ մի լուսավոր ու պայծառ դուռ` իմ մանկապատանեկությունը, և բացում ինձ համար շատ կարևոր նոր մի փուլ` հասուն մարդու կարիերայի մեկնարկ: Իհարկե, մանկությունիցս ինձ հետ վերցնում եմ իմ երգն ու փորձը, և ուզում եմ իմ նոր կյանքի մեկնարկը սկսել նոր ձայնասկավառակով, որը լույս է տեսնելու շատ շուտով և ամփոփելու է իմ անցած ճանապարհը` ներառելով բոլոր երգերս: Կյանքի այս նոր փուլը ես հայտարարում եմ որպես նորը ստեղծելու և նոր ուժով ու բոլորովին նոր մոտեցմամբ ստեղծագործելու սկիզբ: Իսկ իմ ոգեշնչումն առարկայանալու է նոր երգերի և անակնկալների ձևով։ Մինչ հանդիպում:

Սիրով` Ձեր Դալիթա