Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարությանը՝ նշելով, որ Շարմազանովը սխալ է հասկացել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածները:
Հիշեցնենք՝ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն մտքին, որ ժողովուրդն իր ընտրած իշխանությունից պետք է պահանջի լուծել Ղարաբաղի խնդիրը, ասել էր. «Չասեմ` հաճելի էր, բայց շատ կարեւոր էր, որ պետության առաջին նախագահը նաև ընդունում է, որ այսօրվա իշխանությունները ընտրված են` առաջինը: Երկրորդը՝ ղարաբաղյան հիմնահարցում չի իրականացնում քայլ, որը չի բխում մեր պետության շահերից: Եվ ավելին՝ նշում է, որ այս փաստաթուղթը, խոսքը Մադրիդյան փաստաթղթի և կազանյան առաջարկների մասին է, որը մեր իշխանությունը ընդունել է որպես հիմք, դրանք դավաճանական չեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: