ԿԽՄԿ-ն պատրաստ է կատարել չեզոք միջնորդի դերը և նպաստել ուղղաթիռի անձնակազմի ճակատագրերը պարզելուն, այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը:
«ԿԽՄԿ-ն պատրաստ է տրամադրել իր համապաստասխան ծառայությունները: Ներկայում երկխոսության մեջ են համապատասխան իշխանությունների հետ նշված հարցի շուրջ»,- Araratnews.am-ին ասաց Հասմիկ Գալստյանը: